«Նիգ-Ապարանը» հզոր է

«Նիգ-Ապարանը» հզոր է

ԱԺ-ում Գեւորգ Կոստանյանի ընտրությանը զուգահեռ, ապարանյան կլանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վերժ Մարկոսյանին հարցրինք` հո շատ չի՞ տխրել: «Ինչի՞ համար պիտի տխրեի. բացարձակ, Դուք շատ սխալվում եք»: Մտածում եք` քննչական նոր կառույցը նույնքան «մոնստր-սիլավոյ» կստացվի Գառնիկիչի ղեկավարությամբ, որ տխրել չարժե՞: «Ի՞նչ կապ ունի այդ կառույցը, եթե կարծում եք` մեր «Նիգ-Ապարանն» այդպես հզոր է, որովհետեւ կապված էր դատախազական կառույցի հետ, դարձյալ սխալվում եք. հետո էլ «Նիգ-Ապարանի» ցանկացած անդամ նույն հնարավորություններն ունի, ինչ մյուսը»: Դուք ունեիք Աղվան Գառնիկիչի հնարավորություննե՞րը: «Այո»: Եվ ինչպե՞ս էիք կիրառում այն: «Ինչքան որ կարողացել եմ օգտակար լինել, օգտագործել եմ»: Բոլոր դեպքերում, ափսոսանք կլինի Գառնիկիչի ու անցած օրերի համար: «Ո՜չ. չենք ափսոսում»: Իսկ Կոստանյանի թեկնածությանն ինչպե՞ս եք վերաբերվում: «Նորմալ»: Բա լավ չէին Գառնիկիչի հետ: «Ոչ, էդպես չի»: