Ո՞վ պետք է ճշտի այդ հերյուրանքը, Նունե՛, եթե ոչ՝ դու:

Ո՞վ պետք է ճշտի այդ հերյուրանքը, Նունե՛, եթե ոչ՝ դու:

Նունե գոյականը կարող է ածականացվել՝ նունեական քաղաքականություն, նունեական արվեստ, նունեական անտարբերություն, նունեական ճակատ, նունեական շահամոլություն, նունեական շրջան… Անունը կարող է ստանալ ավելի լայն, ընդհանրական իմաստ ու օգտագործվել գրականության ու լրատվության մեջ: Երգչուհին արհամարհելով լրատվական դաշտի ընդհանրական տեսակետը, բարեհաճում է հայտարարել. «…Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված»: Ո՞րն է բամբասանքը, չճշգրտված տվյալը՝ պետբյուջեից հատկացված 150 միլիո՞նը, անվարձահատույց տրված տարածքնե՞րը, մենակով Անկախություն տոնե՞լը... Ո՞վ պետք է ճշտի այդ հերյուրանքը, Նունե՛, եթե ոչ՝ դու: Քո հայտարարությամբ դու արդեն ճշտում ես գործնեությանդ պալատական շրջանակները, հրահանգավորված հաղորդումներով ու՞մ կարող ես խաբել: Մի երգչուհի, որ ծառայողական լծակներով կարողացավ երկրի Անկախության տոնին մենակով «սքանչացնել մի ողջ ազգի», չի՞ կարող «կակոյ նիբուձ եթերի խնդիր լուծել», մի երգչուհի, որի երգն արժե 150 միլիոն դրամ, իրեն թու՞յլ կտա բանավեճի մեջ մտնել որևէ լրագրողի հետ ու ինչպես ժամանակին ինքն էր հայտարարում՝ լրագրողը ինձնով կայանալ է ուզում... Ինչպե՞ս կարող է Նունեն թույլ տալ որևէ մեկի կայացմանը, Անկախության տոնը վկա, ասես Հայաստանում ուրիշ երգիչ-երգչուհի չկար, նա մեծ ռետինով բոլորին ջնջել էր ու զարմանում եմ, այդքանից հետո Նունեն ի՞նչ երգչի հետ դուրս կգա եթեր, որ իրեն պաշտպանի: Ում հետ էլ գա, հավատացած եմ, այդ երգիչը կընկալվի որպես Նունեի տիկնիկայինի խաղալիքը: Ի՞նչ պետք է ասի Նունեն, նրա նմաններին Սևակն այնպես լավ է բնութագրել.
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս...
Հարկ չհամարելով հանրությանը բացատրել, թե ինչպե՞ս եղավ, որ պետական բյուջեն կողոպտվեց, որի մեջ ամփոփված է հայ աղքատ մարդու քրտինքը, Նունեն մի՞թե չի համապատասխանում սևակյան այս կերպարին.
Վերից է նայում ցածրում կանգնածին...
Փառք Տիրոջը, որ Նունեի երգի համար պետբյուջեն աճուրդի չի հանվել: Կարծու՞մ եք Նունեն կարող է փոխվե՞լ, ահա թե ինչ է ասում իր հրավիրած լրագրողին. «Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու. թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի: Ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու: Իմ գործն եմ անելու»: Սա է նրա ողջ մտածողության ռեզերվը՝ ինչքան ուզում եք հաչացեք, իմ գործն արդար է, իմ գործը շարունակելու եմ անել: Պետք լինի, նորից պետբյուջեն դատարկել կտամ, նորից կանեմ այն, ինչ արել ու անում եմ.
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի...
Ու այդքանից հետո Նունե Եսայանը հայրենիքի, ժողովրդի սիրուց է խոսում, նմանների համար է ասվել.
Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...




Հասմիկ Բաբաջանյան