Ռուսնե՞րն են թանկացրել, թե՞ մերոնք

Ռուսնե՞րն են  թանկացրել, թե՞ մերոնք

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սենսացիոն բացահայտմամբ է հանդես եկել. նա, ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրման, հայտարարել է, որ  «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ Հայաստանն ամենեւին գազի թանկացման պայմանագիր չի կնքել: «Ցանկացած պայմանագիր, որ մենք ստորագրենք, հասանելի կլինի ձեզ համար: Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ: Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն, եւ այդ պահին, որ պայմանագրերը կստորագրվեն, կբերվեն ԱԺ, որովհետեւ ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները»,- հայտարարել է վարչապետը: Ոմանք ենթադրել են, որ իրականում ռուսները գազը չեն թանկացրել, պարզապես ՀՀ իշխանությունները, այսպիսով, փորձում են հետ բերել ընտրություններին վատնած գումարը: