Հովիկ Աբրահամյանը խոսքի ազատությունն է ոտնահարում

Հովիկ Աբրահամյանը  խոսքի ազատությունն է ոտնահարում

Պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ է պատրաստվում անել ի պատասխան Հովիկ Աբրահամյանի որոշման՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմից իրեն հեռացնելու մասին, Զարուհի Փոստանջյանն ասել է. «Բոլոր քայլերը կձեռնարկվեն, եւ թող ոչ ոք չկասկածի, եթե նման ցանկություն ունի, դա շատ լավ է... Դա խոսում է նրա մասին, որ բռնությունները եւ հետապնդումները Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, շարունակվում են: Առաջին անգամ չէ սա, եւ մենք լավ գիտենք՝ ինչ անենք... Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի եւ բոլորը գիտեն՝ ինչ հետեւանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք եւ ինչ անենք:Ես այնպես չէ, որ հենց այնպես եմ խոսում, հենց այնպես էլ չեմ ասել, որ գողեր եւ կազմակերպված հանցագործ անձինք են, իսկ Սերժ Սարգսյանը իրենց պարագլուխն է»: