Հայերի արկածները եվրոյոնջանոցներում

Հայերի արկածները եվրոյոնջանոցներում

Ֆեյսբուքյան ամենաթեժ քննարկվող թեման երեկ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ուղղած հարցն էր Սերժ Սարգսյանին: Մարինե Պետրոսյան (բանաստեղծուհի, հրապարակախոս) - Որպես Եվրոպայի խորհրդին մի քիչ ծանոթ մարդ, անհրաժեշտ եմ համարում հայտնելու, թե սովորաբար ինչ տպավորություն են թողնում Զարուհի Փոստանջյանի տված հարցի նման հարցերն ու հայտարարությունները էդ հաստատությունում։ Ամեն նման հարցից ու հայտարարությունից հետո ԵԽԽՎ-ի ժողովուրդը, որը շատ ծանոթ չի Հայաստանի քաղաքական կյանքի նրբերանգներին, գալիս ա էն եզրակացության, որ Հայաստանի ընդդիմությունը բաղկացած ա չափազանց վատ դաստիարակություն ստացած փողոցայիններից ու անլուրջ մարդկանցից, եւ որ ինչքան էլ արգահատելի լինեն Հայաստանի իշխանությունները, գոնե նրանք ընդդիմության պես թոկից փախած չեն։ Էնպես որ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան վերջապես, որ սիրտ հովացնելը քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չի։ Պիտի հասկանան նաեւ, որ էդ հաստատությունում ոչինչ ընդդիմության գործին չի վնասում էնպես, ինչպես իրեն ընդդիմություն հորջորջած պատգամավորի նմանատիպ վարքագիծը։ Սեւ (նկարիչ) - «Եթե մեկը հումորի զգացում ունի, ունի նաեւ իրավունք անհարմար հարցեր տալ անհարմար անձանց…»: Նավակ Ճոճող (Վիլեն Գաբրիելյան). «Իրականում ոչ մի բան չի փոխվում եվրոյոնջանոցներում ելույթներ ունենալուց, ու կապ չունի՝ ելույթիդ բովանդակությունն ու ոճը գալստուկիդ գույնի տոնայնությանը համահունչ է, թե ոչ... իրականում ընդեղ կեսից ավելին մեր չինովնիկների նման հինգ հազար եվրոյանոց կոստով կաշառակերներ են... իրականում բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն թե ՀՀ-ում, թե նրա սահմաններից դուրս... իրականում իմ քեռին 30 տարի ՌԴ քաղաքացի է եւ բնակվում է ընդեղ ու մի լավ խոսք ունի՝ կապված հեռուստացույցով տարբեր ամբիոններից ելույթ ունեցողների մասին՝ գովորյաշչիե գոլովի... իրականում Հայաստանի Հանրապետությունում հարցերի լուծումներին կարելի է հասնել միայն ու միայն բարիկադների վրա կանգնած... մնում է կառուցել այդ բարիկադները...»:



Պատրաստեց` Աշխեն Քեշիշյանը