Անդրեյ Կոնչալովսկու դուստրը վերակենդանացման բաժնում է
Խորհրդային և ռուս կինոբեմադրիչ Անդրեյ Կոնչալովսկին, ով արդեն երկար տարիներ է, ինչ ապրում և ստեղծագործում է արտերկրում, ավտովթարի է ենթարկվել Ֆրանսիայում, ինչի հետևանքով նրա և դերասանուհի Յուլիա Վիսոցկայայի 14-ամյա դուստրը՝ Մարիա Միխալկովա-Կոնչալովսկայան գտնվում է ֆրանսիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Իսկ 76-ամյա ռեժիսորը և պատահարի մյուս մասնակիցները ստացել են թեթև վնասվածքներ:
Ֆրանսիական ոստիկանությունը տեղեկացրել է, որ Կոնչալովսկին կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի արդյունքում բախվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենային:
Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին, սակայն այդ մասին տեղեկությունը տարածվել է միայն երկու օր անց:
Կարծիքներ