Իվանիշվիլին առաջարկում է Սոչիի Օլիմպիադայի հարցում լավ «գցել-բռնել»
Վրաստանի քաղաքական շրջաններում վաղուց են հասունանում 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերը բոյկոտելու մտայնությունները, ընդ որում դրա շուրջ կարծիքները հաճախ իրարամերժ են: Ահա և երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին է, թե Վրաստանը չպետք է «չափից ավելի փոռռթկուն ու նյարդային» լինի այս հարցում և հապճեպ որոշումներ կայացնի: Ըստ նրա, հրաժարվելու դեպքում Վրաստանն աջակցություն չի ստանա և չի ձեռք բերի կողմնակիցների:
Իվանիշվիլիի խոսքով՝ եթե Վրաստանը ցանկանում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա վրացի մարզիկներն անպայման պետք է մեկնեն Սոչի:
«Դեռևս բավականին ժամանակ կա, և չեմ հասկանում՝ ինչու մենք պետք է շտապենք: Հրաժարվել կարող ենք ցանկացած պահի, սակայն չպետք է այնպիսի տպավորություն թողնել, որ այսօր հրաժարվել ենք, իսկ վաղը համաձայնում ենք, և հակառակը: Սպասենք իրադարձությունների զարգացմանը»,- հավալել է վարչապետը:
Նա նաև չի բացառել բոյկոտելու տարբերակը, սակայն միայն այն դեպքում «եթե Օլիմպիական խաղերի սկսվելուց առաջ այնպիսի զգացողություն լինի, թե Վրաստանի համար մասնակցելը նվաստացուցիչ է»:
Կարծիքներ