Սոբյանինը դեմ է մոսկովյան «չայնա-թաունների» ստեղծմանը
Նախօրեին մոսկովյան Բիրյուլևոյի շրջանում ազգայնական հողի վրա տեղի ունեցած դեպքերը սկսել են իրենց «տրամաբանական արձագանքները» ստանալ: Ներգաղթյալների նկատմամբ եղած՝ առանց այն էլ լարված մթնոլորտը գրգռվում է տարբեր հանրային մակարդակի վրա եղած կոչերով, հայտարարություններով և առաջարկներով:
Ահա և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այսօր ելույթ է ունեցել մայրաքաղաքում էթնիկ շրջաններ ստեղծելու սպառնալիքների մասին: Նրա խոսքերով, դեռևս նման շրջաններ չկան, սակայն՝ «մտահոգիչ է այն հանգամանքը, որ կա դրա սպառնալիքը»:
«Որոշ փորձագետներ առաջարկում են, որ պետք է ստեղծել «չայնա-թաուններ»: Ես կատեգորիկ դեմ եմ դրան; Եթե մենք նման միատարր շրջաններ ստեղծենք, դա կարող է հանգեցնել ծանր և անկանխատեսելի հետևանքների: Խոսքը գնում է ինչպես քրեածին իրավիճակի, այնպես էլ՝ համաքաղաքացիների ինքնազգացողության, ովքեր ապրում են այդ շրջաններում իրենց սովորույթներով և ավանդույթներով», ասել է օրերս վերընտրված քաղաքապետը:
Նա նաև նշել է այն հանգամանքը, որ ի տարբերություն աշխարհի մյուս մեգապոլիսների, Մոսկվայում թե կենտրոնական շրջաններում, և թե ծայրամասայիններում բարեկեցությունն ու ապահովությունը նույն մակարդակի վրա է և իշխանությունները ձգտում են պահպանել այդ իրավիճակը:
Կարծիքներ