Ինչպես են Ուկրաինական ազգայնականներն արձագանքում Բիրյուլևոյի ողբերգությանը
Ուկրաինայում ազգայնականները փորձել յուրովի մեկնաբանել մոսկովյան Բիրյուլևոյի շրջանում ազգայնական հողի վրա տեղի ունեցած անկարգությունները: Այսպես հոկտեմբերի 15-ին երկրի ռադիկալ «Բրատստվո» կուսակցության առաջնորդ Դմիտրի Կորչինսկին պատրաստակամություն է հայտնել օգնելու մոսկովյան բախումները հրահրողներին:
«Եթե բողոքարարներին այնտեղ սկսեն հալածել, մենք պատրաստ ենք ընդունել նրանց Կիևում և օգնություն ցուցաբերել», - ասել է Կորչինսկին:
Իսկ իր համերկրացիներին «Բրատստվո»-ի ղեկավարը կոչ է արել շարունակել ազգային-ազատագրական պայքարը: «Ուկրաինայի ժողովուրդը պետք է սովորի իրենն առաջ տանելուն և եթե իրավապահ մարմինները իրենց ճիշտ չեն պահում, ապա մեր ժողովուրդը պետք է հակահարված տա նրանց: Ուկրաինական ազգը պետք է ի վերջո ազատագրվի արտերկրյա գործակալներից, հինգերորդ զորասյունից, արտաքին օկուպացիայից», - հայտարարել է նա:
Կարծիքներ