Հեղափոխական Դեվիդ Բոուին՝ «ամենաստիլյագ» հագնվող բրիտանացին
Բրիտանական հեղինակավոր BBC History Magazine ամսագիրը կազմել է երկրի ողջ պատմության ընթացքում «ամենաստիլային» հագնվող հանրահայտ մարդկանց ցուցակը: Այն գլխավորել է բոլոր ժամանակների ամենակուլտային երաժիշտներից մեկը՝ Դևիդ Բոուին, ում հեղափոխական կերպարը մինչ օրս էլ ներշնչում է համաշխարհային դիզայներներին՝ նոր հավաքածուներ ստեղծելիս:
Բոուիի օգտին քվեարկել է ամսագրի ընթերցողների 48,5 %-ը: Իսկ ընդհանուր առմամբ տասնյակի մեջ մտել են այնպիսի «ոճային սրբապատկերներ», ինչպիսիք են թագուհի Եղիսաբեթ I-ը, և համաշխարհային հագուստի ձևավորման մեջ հագուստի բրիտանական դենդիզմի հիմնադիր Ջորջ Բրամմերը:
«Դևիդ Բոուին ոչ միայն ուղղակի էջ է նորաձևության պատմության մեջ, այլև՝ ողջ դարաշրջան: 70-ականների սկզբին նրան հաջողվեց լիովին շրջել պատկերացումները ոչ միայն ժամանակակից երաժշտության, այլև՝ նորաձևության վերաբերյալ», ասել է անվանի դիզայներ Ուեյն Հեմինգուեյը:
Կարծիքներ