Բուրջանաձեն ՝ ռուսական շուկա դուրս գալը կապում է գրավյալ տարածքների հետ

Բուրջանաձեն ՝ ռուսական շուկա դուրս գալը կապում է գրավյալ տարածքների  հետ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայիս ամենաընդգծված ընդդիմադիր, «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցությունից նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն հաստատում է, որ երկրի իշխանությունները տեղական արտադրանքի համար Ռուսաստանի շուկաները բացելով ձգտում են հանրության մեջ քաղաքական դիվիդենտներ հավաքել:






«Սակայն եթե Ռուսաստանի հետ չսկսվեն քաղաքական բանակցություններ, այդ շուկան կփակվի այնպես, ինչպես բացվել է»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ այսօր Վրաստանի իշխանությունները հետևողական դիրքորոշում չունեն Ռուսաստանի հանդեպ: Մասնավորապես, երբ խնդիր առաջացավ՝ կապված Հարավային Օսիայի վարչական սահմանի երկայնքով փշալարերի անցկացման հետ, «չկար մարդ, ով կվերցներ լսափողը, կզանգահարեր Ռուսաստան ու կսկսեր բանակցությունները»: