«Amnesty International»-ի արձագանքը՝ Ռուսաստանում միգրանտների դեմ տարվող քաղաքականությանը

«Amnesty International»-ի արձագանքը՝ Ռուսաստանում միգրանտների դեմ տարվող քաղաքականությանը

Օրերս Մոսկվայի Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած հայտնի դեպքերը լայն արձագանք գտան ինչպես հենց’ Ռուսաստանի քաղաքական շրջաններում, այպես միջազգային հանրության շրջանում: Ահա և «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ավելի քան 1.200 ներգաղթյալների բերման ենթարկելը՝ անվանելով կատարվածը ակնհայտ խտրականության դրսևորում:



«Առանց տարբերակելու հազարից ավելի ներգաղթյալների բերման ենթարկելը մեկ ենթադրյալ մարդասպանին որոնելու ընթացքում խիստ խտրական բնույթ է կրում և ակնհայտորեն անօրինական է: Դա ակնհայտորեն արվել է ցուցադրաբար և առանց որևէ արդարացում ունեցող պատճառների: Նման կերպ արձագանքելով՝ ոստիկանությունն ավելի է սրում մարդատյացության տրամադրությունները»,- հայտարարել է Ռուսաստանում «Amnesty International»-ի ներկայացուցիչ Դենիս Կրիվոշեևը:



Կազմակերպությունը հիշեցնում է, որ Մոսկվայում հաճախակի են դարձել ատելության հողի վրա ներգաղթյալների դեմ հանցագործությունները, իսկ ոստիկանությունն այդ դեպքերի մեծ մասի վրա ուշադրություն չի դարձնում: Շատ ներգաղթյալներ պարբերաբար ենթարկվում են «ակտիվիստների» հարձակումներին: