Իտալացի մասնագետը կմնա Ռուսաստանի ազգայինի ղեկին

Իտալացի մասնագետը կմնա Ռուսաստանի ազգայինի ղեկին

Իտալացի մասնագետ, 67-ամյա Ֆաբիո Կապելլոն կշարունակի լինել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկին՝ մինչև 2018 թ. աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն՝ հավելելով, որ մոտ օրերս Կապելլոյի հետ կնքվի նոր պայմանագիր:



Նախախարը տեղեկացրել է, որ իտալացի մասնագետի հետ նոր պայմանագրի բոլոր պայմանները համաձայնեցված են: Պայմանագիրը կկնքվի Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) հետ և հենց ՌՖՄ-ն էլ կվճարի նրան:



Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ Ռուսաստանի հավաքականը նվաճեց 2014 թ. աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես գալու հնարավորությունը՝ խմբում շրջանցելով Պորտուգալիայի հզոր հավաքականին, ինչը ՌՖՄ-ում համարում են մեծ հաջողություն: Հիշեցնենք, որ վերջին անգամ Ռուսաստանի հավաքականը աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլում հանդես է եկել 2002 թ., երբ չկարողացավ դուրս գալ խմբային փուլից՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը: