Կանոն գրչության. Վրեժ Իսրայելյան

Կանոն գրչության. Վրեժ Իսրայելյան

– Ես Մա­կիչ քե­ռի չեմ, ես ծե­րա­ցող և ուշ­ա­ցած մի գրող եմ, որն իր պատմ­վածքն է մտմ­տում։ Ամեն պատմ­վածք չէ, որ հա­յի ու թուր­քի մաղ­ձով է սն­վում։ Առջևում ին­տեր­նե­տա­յին տի­ե­զերքն է... այն­տեղ մի մո­լո­րակ կա... կինս Ֆես­կուկ է ասում։ Այն­տե­ղի բո­լոր երկր­ներն էլ ազա­տագր­ված են։
– Այն, որ Մա­կիչ քե­ռին չես, գի­տեմ։ Այն, որ ես Լեյ­լան չեմ, դու չգի­տես։ Ամեն դեպ­քում՝ պատմ­վածք ես մտմ­տում, մո­լո­րակ ես հայտ­նա­բե­րում թե լո­լի­կի մարգ ես ջրում, հիշ­իր 1982 թվա­կա­նը, տրո­լեյ­բու­սը, իմ վար­ձու տու­նը, ջուր խմող եղ­նիկ­նե­րի պատ­կե­րով գոր­գը...մեր սե­րը հիշ­իր, խոզ, եթե չես ու­զում, որ քեզ­նից ­թշնա­մի ծն­վի։
– Լեյ­լա (եթե Լեյ­լան ես), թե որ սի­րուց թշ­նա­մի­ներ ծն­վե­ին, աշ­խարհն ար­դեն կոր­ծան­ված կլի­ներ։
– Սի­րուց՝ թերևս, մթագ­նած հա­յից՝ ան­կաս­կած։
– Լեյ­լա՜, հենց հի­մա կո­ճա­կը կսեղ­մեմ, և դու այլևս չես լի­նի։ Քո փո­խա­րեն կհայտն­վի Ան­ջե­լի­նա Ջո­լին և դան­դա՜ղ, մար­դու իրա­վունք­նե­րի Եվ­րո­պա­կան կոն­վեն­ցի­ա­յի ոգուն հա­մա­հունչ, մաս առ մաս կա­զա­տագ­րի իր մար­մի­նը ավե­լորդ պա­ճու­ճանք­նե­րից։
– Դու քո անց­յալն ես ջն­ջե­լու, խոզ։
Վերջ։ Այլևս Ֆեյս­բուք­յան թի­րախ չեմ ու­զում մնալ։ Բավ է, որ­քան քար­կո­ծե­ցին։ Էս դուք, էս էլ ձեր հա­մա­կար­գի­չը։ Կնոջս կհանձ­նեմ, թող նն­ջա­րա­նում տե­ղադ­րի, բար­ձե­րին թիկն տա և զօր ու գիշ­եր կա­րոտն առ­նի աշ­խար­հի չորս ծա­գե­րում ծվա­րած իր հա­րա­զատ­նե­րից, ըն­կեր­-ըն­կե­րու­հի­նե­րից ու հի­վան­դու­թյուն­նե­րի ավա­զա­նի մեջ թա­թախ­ված մարդ­կու­թյա­նը բու­ժող իր գոր­ծըն­կեր­նե­րից։ Թող գնա-­գա ու Ֆեյս­բու­քին այն­քան Ֆես­կուկ ասի, որ գի­տա­տեխ­նի­կա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը ամա­չի, որ Ան­ջե­լի­նա Ջո­լին իր մար­մի­նը չտես մարդ­կու­թյան դեմ ծա­ծա­նե­լուց զզ­վի, որ մեր գյոր­մա­միշ-­զավ­զակ­լա­միշ ընտր­յալ­նե­րը (օտար բա­ռեր եմ օգ­տա­գոր­ծում, որ վեր­ջա­պես վի­րա­վոր­վեն։ Ականջդ կան­չի, Իշ­խան­յան) հաս­կա­նան, թե մթագ­նու­մի պա­հե­րին ին­չե­րի՜ են ըն­դու­նակ։
Թող մեկ օրով թուրք դառ­նան, որ­պես­զի հս­տակ զգան, թե որ­քա՜ն ծանր է մեղ­քի զգա­ցո­ղու­թյամբ ապ­րե­լը։ Լեյ­լան մի­ակն էր իմ վիր­տու­ալ ձեռք­բե­րում­նե­րից, որ հա­մա­կարգ­չից դուրս ելավ։ Նա շր­ջե­լու է մեր հնամ­յա քա­ղաք­նե­րի հա­զա­րամ­յա քա­րե­րի, մեր մուգ երկն­քի, ջինջ ջրե­րի ու լճե­րի մեջ լու­սե, ամառ­վա արևի ու ձմեռ­վա վիշ­ա­պա­ձայն բու­քի մեջ, հպ­վե­լու է մթ­նում կո­րած խր­ճիթ­նե­րի անհ­յու­րըն­կալ պա­տե­րին սև և մեր անուշ Հա­յաս­տա­նի արևահամ բա­ռե­րով ու թուր­քա­կան մտա­ծո­ղու­թյան ճկուն մտ­րա­կով ձաղ­կե­լու է ամեն­քիս մարմ­նին ամե­նա­մեծ ստից քամ­ված ճշ­մար­տու­թյու­նը. “Հայն է ինքն իրեն թշ­նա­մի ծնում”։
Ապ­րե­լու այս տար­բե­րակն էլ փուչ դուրս եկավ։ Վաթ­սունս բա­րով-­խե­րով կուլ տվե­ցի, բայց վաթ­սուն­մեկս, ոնց երևում է, մնա­լու է կո­կոր­դիս։
Երիցս ճիշտ էր կրտ­սեր թոռս՝ ապուշ պա­պի... ապուշ պա­պի...
Թող ինձ նե­րեն Բաժ­բե­ուկն ու Տիգ­րան Ման­սուր­յա­նը, ո՛չ մե­կի ներ­կապ­նա­կից, ո՛չ էլ մյու­սի հնչ­յու­նա­դա­րա­նից չկա­րո­ղա­ցա կեն­սահ­յութ քա­մել։ Ապ­րե­լու հեր­թա­կան տար­բե­րա­կը, որ ընտ­րե­լու եմ առա­ջի­կա վա­ղոր­դայ­նին, շար­ժե­լու է Նո­րին Սուրբ Օծու­թյան ու իմ բո­լոր ըն­թեր­ցող­նե­րի զայ­րույ­թը։ Առանց դես-­դեն խփվե­լու մար­մինս փո­ղոց եմ նե­տե­լու, գտ­նե­լու եմ աղանդ­նե­րից ամե­նա­մո­լե­գի­նի հոգևոր հո­րը և ասե­լու եմ. “Ես նա եմ, ում դուք փնտ­րում եք”։
– Զզ­վաց­րիր քո Ֆես­կու­կով,– անակն­կալ իմ աշ­խա­տա­սեն­յակ ներ­խու­ժեց կինս,– հո­ղեմ գլուխդ, է՞ս է քո թա­գա­վո­րա­կան ժո­ղո­վը։





Ֆեսկուկ