Sotheby’s-ն ու Christie’s-ն՝ մշտական մրցակիցներ

Sotheby’s-ն ու Christie’s-ն՝ մշտական մրցակիցներ

Արդեն 200 տարի է, ինչ աճուրդի համաշխարհային առաջատարները՝ Sotheby’s-ն ու Christie’s-ը, ոչ միայն հնությունների ու արվեստի սիրահարներին վաճառում են տարբեր արժեքներ, այլև մրցակցում են միմյանց հետ՝ փոխելով թե´ գլխավոր ռազմավարությունը, և թե´ մարտավարությունները:





Christie’s-ը աշխատում է ավելի քիչ հարուստ մարդկանց համար, ովքեր կարող են աճուրդին մասնակցել համացանցով: Իսկ Sotheby’s-ը հակառակը՝ աշխատում է միլիոնատերերի համար, ովքեր հանդիսանում են նրա հիմնական հաճախորդները:
Տարբեր են նույնիսկ հաճախորդներին հյուրընկալելու սրահները: Sotheby’s-ի սրահը ապակե երկնաքերի վերին հարկում է, իսկ Christie’s-ի սրահում ամենուր բազմոցներ են, որոնք շատ հարմար են վաճառքին վերաբերող բանակցությունների համար:





Տարբերությունն ակնհայտ է նաև այն բանում, որ վերջին շրջանում Sotheby’s-ում վաճառքն ընկել է: Անցած տարի աճուրդի տունը իրացրել է 5.4 միլիարդ դոլարի արվեստի գործ՝ նախորդ տարվա ցուցանիշից 7 տոկոսով պակաս: Դա հարուցել է բաժնետերերի դժգոհությունը:

Իսկ Christie’s-ի վաճառքը 2012-ին կազմել է 6.3 միլիարդ՝ նախորդ տարվանից 10 տոկոսով ավելի: Էժան և միջին արժեքի լոտերը Christie’s-ին ավելի շատ շահույթ են բերում: