ԱՄՆ դեֆոլտը «կանխվեց»
Հոկտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է բյուջեի նախագիծը, որը թույլ է տալիս բարձրացնել ԱՄՆ պետպարտքի առաստաղը, ինչպես նաև վերականգնել երկրի պետական հաստատությունների աշխատանքը: Պետպարտքի առաստաղը բարձրացնող փաստաթուղթը պետք էր ընդունվեր մինչև կեսգիշեր, քանի որ իրադարձությունների որևէ այլ զարգացման դեպքում հոկտեմբերի 17-ին վրա կհասներ ԱՄՆ տեխնիկական դեֆոլտը:
Այսպիսով, բյուջեի մասին այս փոխզիջումային օրինագիծը, որը օրեր շարունակ քննարկվում էր Սպիտակ տան և հանրապետականների միջև, ի վերջո հաստատվեց:
Մինչ այդ այս փաստաթուղթը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատների կողմից: Սպասվում է, որ բոլոր այն կառավարական հաստատությունները, որոնք մասնակիորեն փարվել էին հոկտեմբերի 1-ին, կանցնեն իրենց նախկին սովորական աշխատանքային ռեժիմին արդեն հոկտեմբերի 17-ից:
Փոխզիջումը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը համաձայնվեց ուղղումներ մտցնել բյուջեում առկա առողջապահության ոլորտում բարեփխումներին վերաբերող կետերում:
Կարծիքներ