Վահագնի գյուղում բացվեց Անտոն Քոչինյանի կիսանդրին (լուսանկարներ)

Վահագնի գյուղում բացվեց Անտոն Քոչինյանի կիսանդրին (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Լոռու մարզում տեղի ունեցավ Խորհրդային Հայատանի ականավոր քաղաքական, պետական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում նրա հայրենի ծննդավայր Վահագնի գյուղում հանդիսությամբ բացվեց գործչի կիսանդրին: Կիսանդրին տեղադրվել է Վահագնի գյուղի դպրոցի բակում, հեղինակը՝ վանաձորցի քանդակագործ Սարգիս Ղարիբյանն է:



 



Կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, այլ հյուրեր մայրաքաղաքից ու մարզից:



 



Նշենք, որ այսքանով չի սահմանափակվում Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Հոկտեմբերի 22-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում տեղի կունենա թատերականացված ներկայացում, ժամը 17:00-ին ծաղկեպսակ կդրվի անվանի գործչի հուշարձանին, իսկ 18:00-ին հանդիսավոր նիստով կավարտվի միջոցառումների շարքը:
Ներկայացնում ենք ֆոտոշարք՝ Լոռու մարզի Վահագնի գյուղում անվանի գործչի կիսանդրու բացման արարողությունից:





 





 





 





 





Լուսանկարները՝ Շուշաննա Գրիգորյանի