Իրանում սպանվել է երկրի արդյունաբերության փոխնախարարը

Իրանում սպանվել է երկրի արդյունաբերության փոխնախարարը

Նոյեմբերի 10-ի երեկոյան Թեհրանի արևելյան շրջանում անհայտ անձը սպավել է Իրանի արդյունաբերության փոխնախարար, Իրանի խորհրդարանի հետ արդյունաբերության նախարարության համագործակցության հարցերով պատասխանատու Սաֆդար Ռահմաթաբադին:



 



Ըստ իրանական ոստիկանության ունեցած տվյալների, սպանության պահին կառավարության անդամը նստած է եղել իր մեքենայի ղեկին։ Ոստիկանությունը կասկածում է, որ սպանության հետ առնչություն ունի Ռահմաթաբադի հետ նույն մեքենայում գտնվող անձը, քանի որ պարկուճները հայտնաբերվել են մեքենայի մեջ, իսկ մեքենայի ապակիներից ոչ մեկը վնասված չի եղել։



 



Ռուհանիի նոր կառավարությունում Ռահմաթաբադին առանձնապես լայն ճանաչում չուներ, սակայն նա միջուկային հարցում վեցյակի հետ բանակությունների ամենաակտիվ մասնակիցներից էր: Ոմանց կարծիքով, այս սպանության մոտիվները հենց այդտեղ է պետք փնտրել:



Վերջին տարիներին Իրանում մի շարք բարձրաստիճան գիտնականներ ու չինովնիկներ են սպանվել: Երկրի իշխանությունները դրանում մեղադրում են ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայություններին: