Կմրցակցի՞ վրացական գինին իտալականի հետ

Կմրցակցի՞ վրացական գինին իտալականի հետ

Վրաստանի հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վրացի գինեգործների հետ այս օրերին մասնակցել է իտալական Մերանո քաղաքում անցկացվող գինու փառատոնին:
Իր ելույթում Սահակաշվիլին նշել է, որ արարողության նպատակը եվրոպական շուկայում վրացական գինու տարածումն է:



Վրացական ընկերությունները Մերանոյում առաջին անգամ են ներկայացվել:
«Ես ներկայացնում են մի երկիր, որը պատմականորեն գինու հայրենիքն է համարվում, քանի որ դարեր առաջ հենց Վրաստանից են հույները Սև ծովով տարբեր երկրներ գինի տեղափոխել: Այսօր Վրաստանում արտադրվում է 500 տեսակի գինի: Ինձ համար շատ կարևոր է այսօր այստեղ ձեզ հետ լինել, քանի որ այս կերպ ես մասնակցում են վրացական գինու տարածմանը, և հենց այդ պատճառով էլ այստեղ ինձ հետ ներկա է նաև վրացի գինեգործների խումբը: Մենք վերջերս Վրաստանում գինու ասոցիացիա ենք ստեղծել, և մեզ համար շատ կարևոր են ձեզ հետ գործընկերային հարաբերությունները, որպեսզի կարողանանք վրացական գինին տարածել եվրոպական շուկայում»,- ասել է Վրաստանի նախագահը: