Սիրիական ընդդիմությունը կմեկնի Ժնև

Սիրիական ընդդիմությունը կմեկնի Ժնև

Համաշխարհային լրատվամիջոցները ողողված են լուրերով այն մասին, որ Ժնևում կայանալիք Սիրիայի հակամարտությանը վերաբերող գագաթաժողովին մասնակցելու իր համաձայնությունն է տվել։



Ինչպես գիտենք, Սիրիայի ընդդիմությունը երկար ժամանակ դեմ էր այս գագաթաժողովին իր մասնակցելուն՝ համոզված, որ դրանում, միևնույն է, չեն արծարծվելու այն հիմնական դրույթները, որոնք անհրաժեշտ են երկրի հիմնահարցերը լուծելու համար:



 



Իսկ ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին իր հերթին մեկ անգամ չէ, որ նշել է, թե անիմաստ է գագաթաժողով հրավիրելը առանց հակամարտության բոլոր կողմերի մասնակցության:



Եվ ահա, նոյեմբերի 10-ի երեկոյան Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ընդունել է սկզունքային որոշում:



 



Համաձայն կոալիցիայի ներսում ձեռք բերված համաձայնության, գագաթաժողովի մասնակիցները պետք է երաշխավորեն Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը և ազատ արձակեն երկրում քաղբանտարկյալներին:



 



Ազգային կոալիցիայի հայտարարության մեջ նշվում է, որ ժնևյան գագաթաժողովի արդյունքը պետք է լինի Սիրիայում իշխանության փոփոխությունը: Կոալիցիան նաև հիշեցնում է, որ ինքը լիազորված է Ժնևում բանակցություններ վարել Ասադի վարչակարգի դեմ պայքարող ապստամբ խմբավորումների հետ:



 



Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ժնևյան համաժողովին մասնակցելու հարցում սիրիական ընդդիմության համաձայնությունը առաջընթացի մեծ քայլ է:



«Դա առաընթացի մեծ քայլ է, և մենք կշարունակենք աշխատել սիրիական կարգավորման այդ և այլ հարցերի շուըջ»,- ասել է Քերրին և ընդգծել, որ բանակցությունները սիրիական հարցի կարգավորման միակ ուղին են, և հույս է հայտնել կարճ ժամկետներում անցկացնել «Ժնև 2»-ը: