Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ստորագրեցին այդքան սպասված համաձայնագիրը

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ստորագրեցին այդքան սպասված համաձայնագիրը

Նոյեմբերի 11-ին Թեհրան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն, ով հույս ուներ իր այցի շրջանակներում շտկել այն բացերը, որ մնացել էին Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ ԱԽ անդամ հինգ երկրներ գումարած Գերմանիան) միջև՝ Ժնևում կայացած անարդյունք բանակցություններից:



 



Թեհրանում կայացած հանդիպման արդյունքում Իրանի Իսլամական հանրապետությունն ու ԱԷՄԳ -ն ստորագրել են համաձայնագիր, որը ստորագրել են ԱԷՄԳ -ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն և Իրանի ատոմային էներգիայի հարցերով Կազմակերպության ղեկավար Ալի Ագբար Սալեհին:



 



«Այսօր ստորագրած համաձայնագիրը նախանշում է այն երկկողմանի քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն առկա խնդիրները լուծելու համար: Ես անչափ ուրախ եմ, որ հաջողվեց հասնել այդ համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել է Սալեհին:



Միջազգային հանրությունը, ում խիստ մտահոգում է Իրանի միջուկային ծրագիրն իր անկանխատեսելի հետևանքներով, միանշանակ առաջընթաց քայլ է համարել սույն համաձայնագրի կնքում: