Զենքի կիրառումը՝ կինոէկրաններից կյանք

Զենքի կիրառումը՝ կինոէկրաններից կյանք

Ուշագրավ հետազոտություն է անցկացրել ԱՄՆ-ի Օհայո նահանգի համալսարանի գիտական թիմը՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչ դինամիկա ունեն ակերիկյան ֆիլմերում ցուցադրվող բռնության կադրերը և թե ինչպես են դրանք հոգեբանորեն ազդում հասարակության վրա:



Ըստ հետազոտության արդյունքների, պարզվել է, որ անցած դարի 50-ական թթ. մինչ օրս ամերիկյան ֆիլմերում բռնության ցուցանիշը քառապատկվել է։



Մասնագետները, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել են 915 ֆիլմ, որոնք շատ պահանջված են եղել ԱՄՆ-ում 1950-ից մինչ 2012թթ. ընկած ժամանակահատվածը։ 



Նրանք  մասնավորապես պարզել են, որ 2012թ. 10 ամենահաջողված կինոնկարից 7-ը պատկանել են PG-13 կատեգորիային, որը ենթադրում է, որ մինչև 13 տարեկան երեխաներին այդ ֆիլմերը դիտել թույլատրվում է միայն ծնողների ներկայությամբ։



Միևնույն ժամանակ գիտնականները նկատել են, որ բռնության տեսարաններում զենքի օգտագործումը հոգեբանական ազդեցություն է թողնում դիտողի վրա, քանի որ կինեմատոգրաֆում զենքի առկայությունը ստիպում է մարդկանց ագրեսիվ դառնալ և նույնպես զենք կիրառել։ Նրանց խոսքերով՝ զենքի առկայությամբ բռնության տեսարանների թիվը ֆիլմերում կտրուկ աճել է հատկապես 2005թ. ի վեր։