Իրաքի և Թուրքիայի գլխավոր դիվանագետները իրար հետ լեզու են գտել
Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս բավական լարված դիվանագիտական հարաբերություններ էին հաստատվել Իրաքի և Թուրքիայի միջև, ինչի համար յուրովի դետոնատորի դեր էր խաղում նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
Այս իրավիճակը շտկելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնեց Բաղդադ, որտեղ կայացավ Իրաքի իր գործընկեր Խոշիար Զիբարիի հետ պաշտոնական հանդիպումը: Եվ ահա, Իրաքի և Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած բանակցությունների արդյունքում, երկու երկրների գլխավոր դիվանագետները հայտարարել են, թե «Իրաքն ու Թուրքիան նոր էջ են բացել երկկողմ հարաբերությունների պատմության մեջ և վերադառնում են քաղաքական երկխոսության փուլին»:
Մասնավորապես, Իրաքի արտգործնախարար Խոշիար Զիբարին հայտնել է, որ կողմերը համաձայնեցրել են երկկողմ հարաբերությունները նորմալ հոնի մեջ դնելու «ճանապարհային քարտեզը», ինչպես նաև որոշում է ընդունվել վերականգնել միջկառավարական հանձնաժողովի դադարեցված գործունեությունը: Նա Թուրքիային, ում հետ ապրանքափոխանակության ծավալները հասնում են 12 մլրդ դոլարի, Իրաքի խոշորագույն գործընկերը:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստակամություն հայտնեց համագործակցել Իրաքի հետ՝ «Սիրիայի իրադարձություններից օգտված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»: «Մենք պետք է կանխենք Սիրիայում լիակատարա քաոսի վրա հասնելը, ինչը կարող է անդրադառնալ հարևան երկրների վրա», - ասել է Դավութօղլուն:
Կարծիքներ