Իրան-«վեցյակ» բանակցություններ. ով ինչպես է մեկնաբանում դրանք

Իրան-«վեցյակ» բանակցություններ. ով ինչպես է մեկնաբանում դրանք

Իրանի և վեցյակի միջև կայացած բանակցությունները բավական հակասական են գնահատվում աշխարհի ամենատարբեր քաղաքական դեմքերի կողմից և ամենատաբեր մեկնաբանությունների առիթ տալիս:



 



Այսպես, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, թե չի բացառում Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացումը, եթե այդ երկրի միջուկային ծրագրերի վերաբերյալ համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվի: «Շատ կարևոր է, որպեսզի իրանյան իշխանությունները հասկական, որ միջուկային ծրագրի հարցում ամփոփիչ համաձայնության բացակայությունը անհետևանք չի մնա: Ան դեպքում, եթե այդ փաստաթուղթը այնուամենայնիվ չընդունվի, կծագի երկրի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հասկանալի պահանջը», - նշել է արտգործնախարարը:



Նա նաև հույս է հայտնել, որ միջուկային ծրագրի հարցում Իրանի հետ հնարավոր է գալ ցանկալի համաձայնության, հաշվի առնելով ներկայիս քաղաքականության մեջ առկա լուրջ փոփոխությունները:



 



Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրով բանակցությունները մոտ են հաջող եզրափակմանը: Նրա խոսքերով, քննարկվող հարցերից ոչ մեկը չի խանգարի կողմերին գալ համաձայնության:



 



Ըստ պետքարտուղարի, համաձայնության գալու առաջնահերթ գործոնը համաշխարհային հանրության համոզվածությունն է այն բանում, որ Իրանը պատրաստում միջուկային զենք: 



 



Ինչպես միշտ, ամենամոլեռանդ հակաիրանական դիրքորոշումը բռնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով անվանել է բանակցությունները «դարի խաբկանք» և կոչ արել չհավատալ «Թեհրանի հերթական խորամանկություններին»: