Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն

Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն

Ըստ Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդռեզա Պուրդաստանի հավաստման, նոյեմբերի վերջին Իրանի ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը կանցկացնեն լայնամասշտաբ զորավարժություններ «Qamar-e Bani Hashem» ծածկանվան ներքո:



 



Դրանց ընթացքում կզուգորդվեն մարտավարության տարբեր տեսակները և կներկայացվեն Իրանի ԶՈւ տարբեր ստորաբաժանումները:




Զինվորական բարձրաստիճան չինովնիկը նաև հավելել է, որ զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն հայրենական մշակման առաջադեմ զինատեսակները:
Արևմտյան որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե նման կերպ Թեհրանը մերձավորարևելյան տարածաշաշրջանում նման գերլարված իրավիճակում փորձում է իր «մկանները ցույց տալ», ինչպես նաև հնարավորինս պատրաստ լինել արտաքին ագրեսիային: