Լեհաստանում «ի սրտե» նշել են անկախության օրը (տեսանյութ)

Լեհաստանում «ի սրտե» նշել են անկախության օրը (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ը՝ որպես Առաջին աշխարհամարտի ավարտի օր, Եվրոպայի մի շարք երկրներում, և մասնավորապես Լեհաստանում նշվում էր որպես անկախության օր:



 



Ահա և այս տարի այդ երկրի մայրաքաղաք Վարշավայում լեհ ազգայնականները և աջ ռադիկալները երկրի մայրաքաղաք կազմակերպել են «անկախության երթը», անկարգություններ են հրահրել և մասնավորապես հարձակվել ՌԴ դեսպանատան վրա:



 



Լեհաստանի մայրաքաղաքում 50 հազար մարդու մասնակցությամբ ցույց էր տեղի ունեցել:



 



Այդ ընթացքում բախումներ էին տեղի ունեցել իրավապահների հետ, ինչի հետևանքով մի քանի ոստիկան տուժել է: Ակցիայի մասնակիցները հրկիզել էին Ռուսաստանի դեսպանատան ոստիկանական տաղավարը, կողքին կանգառած երկու մարդատար ավտոմեքենա, դեսպանության տարածք նետել պայթուցիկներ, այրել ՌԴ-ի դրոշը: Ողջ այդ ընթացքում ամբոխը վանկարկել է՝ «Աստված, Պատիվ, հայրենիք»:



 



Մոսկվայում ուժեղացվել է Լեհաստանի դեսպանության անվտանգությունը: Իսկ Վարշավայի անկարգությունների բերումով արդեն 72 մարդ է ձերբակալվել:



 



Հաջորդ օրը կատարվածի առնչությամբ ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայոնչկովսկին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել: