Ուզբեկստանին էլ շոշափում է Մատվիենկոն

Ուզբեկստանին էլ շոշափում է Մատվիենկոն

Այս օրերին պաշտոնական այցով Ուզբեկստանում է գտնվում ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատվիրակությունը Ուզբեկստանի ղեկավարության հետ քննարկում է Մաքսային միությանը այդ երկրի միանալու հնարավորությունները:



 



Ուզբեկստանի օրենսդիր մարմնի ղեկավար Իլգիզար Սաբիրովը, լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում Ուզբեկստանը Մաքսային միությանը միանալու հարցին, կարճ և հասկանալի պատասխան է տվել՝ դրական: