Թուրքիան արդեն 2 մլրդ դոլար է ծախսել սիրիացի փախստականներին հանգրվանելու վրա
Թուրքիայի կողմից Սիրիային ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալը կազմել է 979 մլն դոլար: Սակայն միայն Սիրիայով չի սահմանափակվում:
Ներկա պահին Թուրքիան աշխարհի 96 երկրների մարդասիրական օգնություն է ցուցաբերում՝ 1 մլրդ 40 մլն դոլարի ընդհանուր չափով: Մինչ այդ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ երկրի տարածքում հանգրվանած սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը, ընդ որում նրանց 400 հազարը ապրում է փախատսկանների համար հատկացված ճամբարների տարածքից դուրս: Փախստականների հոսքի դեմն առնելու նպատակով թուրքական իշխանությունները Սիրիայի հետ սահմանին՝ Նուսայբին քաղաքի մոտակայքում կառուցել են երկմետրանոց բարձրությամբ պատ:
Հավելենք, որ ս.թ. հոկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն իր երկրի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին պահելու վրա ծախսել է ավելի քան 2 մլրդ դոլար, իսկ դրա դիմաց միջազգային կազմակերպություններից ստացել է միայն 135 մլն դոլար օգնություն: Ողջ տարբերությունը ծախսվել է պետբյուջեից:
Կարծիքներ