Ռուս գեյերը թող հույս չունենան
Նիդեռլանդներում գրեթե սկանդալ էր հասունանում կապված այն բանի հետ, որ երկրի հանրությունը լիովին ճիշտ չէր ընկալել արտգործնախարար Ֆրանս Տիմերմանսի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, առ այն, թե իբր Ռուսաստանի իշխանությունների կոշտ դիրքորոշումը՝ սեփական փոքրամասնությունների նկատմամբ ստիպել է Նիդեռլանդներին գնալ նրանց ապաստան տրամադրելու քայլին:
Նոյեմբերի 12-ին Տիմերմանսը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում նշել է, թե Ռուսաստանի միասեռականների շահերը չեն ոտնահարվում, ուստիև նրանց այլևս Նիդեռլանդները մտադիր չեն ապաստան տրամադրել:
«Ես առաջին հերթին պետք է նշեմ, որ երբեք Ռուսաստանի սեփական փոքրամասնություններին մեր երկրում ապաստան տրամադրելու մասին որևէ պաշտոնական հայտարարություն չեմ արել, ես միայն խորհրդարանական հարցմանը նամակով պատասխանել եմ գրավոր ձևով, որում ընդհանուր կերպով անդրադաձել եմ այս թեմային, սակայն կոնկրետ Ռուսաստանի հետ կապված որևէ իրողություն չի քննարկվել»
Պաշտոնական Ամստերդամը ստիպված եղավ ճշգրտում մտցնել, թե խոսքը գնում է միայն դատական հետապնդման մասին, ինչը Ռուսաստանի դեպքում առկա չէ:
Կարծիքներ