Հայաստանը չի պատրաստվում բանակցություններում «փափուկ» կեցվածք որդեգրել

Հայաստանը չի պատրաստվում բանակցություններում «փափուկ» կեցվածք որդեգրել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, անդրադառնալով՝  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումանը։






«Ըստ ամենայնի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։Դրանից առաջ զույգ նախագահները փորձում են ի ցույց դնել իրենց վճռականությունն, անզիջում կեցվածքը։




Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին։



Սա յուրօրինակ մեսիջ է միջնորդներին, որ Հայաստանը չի պատրաստվում բանակցություններում «փափուկ» կեցվածք որդեգրել։ Բացի այդ, հստակ ամրագրվում է պաշտոնական Ստեփանակերտի կարևոր դերը։




Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին Անկարայում է, ու այնտեղ ստանում է Թուրքիայի իշխանության անվերապահ աջակցությունը կարգավորման հարցում։ Սա էլ խոսում է Ալիևի «վճռականության» մասին։
Այնպիսի տպավորություն է, որ առաջիկա հանդիպումն անհրաժեշտ է ոչ թե Սարգսյանին կամ Ալիևին, այլ միջնորդներին իրենց առաքելության դեմքը փրկելու համար»։