«Tigran Style»՝ ինձ դուր է գալիս այս ոճը․ Հայկ Մարության (տեսանյութ)

«Tigran Style»՝ ինձ դուր է գալիս այս ոճը․ Հայկ Մարության (տեսանյութ)

Հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցուպատասխանն ու գրել․



 



«(Ծիծաղում է), ինձ դուր է գալիս այս ոճը։ Մարդը կարճ կոնկրետ՝ առանց «գլուխ արդուկելու» պատասխանում է։ Առաջարկում եմ այս հնարքը հայկական քաղաքականությունում այսուհետ անվանել «Tigran Style»: Այս «Styl»-ը կհամալրի ՀՀԿ-ի այնպիսի «Styl»-երի ցուցակը, ինչպիսիք են «Galu Style»-ը, «Sharma Style»-ը և այլն։ Խնդրում եմ չնեղանալ այն մարդկանց ում չեմ նշել այս ցուցակում։ Բոլորն էլ ունիկալ են և տեղ ունեն մեր սրտերում»։