Բոնժուղ Տաղոն/Bonjour Taron. Եւս մեկ դատական նիստ է հասունանում` ընդդեմ քաղաքապետի

Բոնժուղ Տաղոն/Bonjour Taron. Եւս մեկ դատական նիստ է հասունանում` ընդդեմ  քաղաքապետի

 «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.



 



Բոնժուղ Տաղոն/Bonjour Taron



 



«Եւս մեկ դատական նիստ է հասունանում ընդդեմ Երեւանի քաղաքապետի ու քաղաքապետարանի, այս անգամ՝ Սահմանադրական դատարանում:






Քաղաքապետարանի այսպիսի պատասխանն ու Կանոնակարգի այսպիսի կամայական մեկնաբանությունը ապօրինի են եւ քմահաճ: Նախագիծը 4-ամսյա ժամկետում քննակելու նորմը նախատեսված է ոչ թե նրա համար, որ Երեւանի քաղաքապետը կամ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը տնավարի որոշեն, թե այդ 4 ամսվա որերորդ օրն է քննարկվում մեր նախաձեռնությունը, այլ որպեսզի կամայականությունների արդյունքում նախաձեռնությունը 4 ամիս չքնացվի շրջանառության մեջ: Հիշեցնում եմ եւս մեկ անգամ, որ 2 շաբաթ առաջ ներկայացված նախագիծը արդեն իսկ պետք է ընդգրկվի օրակարգի նախագծում` նոյեմբերի 25-14 օր=նոյեմբերի 11, այլ ոչ թե 9 կամ 10, ինչպես քաղաքապետն է հաշվում:






Այլապես Քաղաքապետը ստիպված պետք է լինի բացատրել, թե ինչ սկզբունքով է շրջանառության մեջ դրված նախագծերից ընտրում, թե որոնք պետք է քննարկվեն այս կամ այն նիստում... Կանոնակարգում ոչ մի նորմ այդ մասին չկա: Հետեւաբար, պատասխանն է՝ կամայականորեն է որոշում, ինչի իրավունքը չունի:



 




Կհանդիպենք Սահմանադրական դատարանում, իսկ դրանից հետո, միգուցե նաեւ այլ՝ եվրոպական դատարաններում: Եւ ճիշտ եք անում, որ փորձում եք գոնե ֆրանսերեն սովորել»: