Տխուր է, որ դրսում ևս տեղյակ են մեր երկրում քաղցած մարդկանց մասին

Տխուր է, որ դրսում ևս տեղյակ են մեր երկրում քաղցած մարդկանց մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է մի դիպվածի մասին , որը տեղի ու ունեցել իր հետ Գերմանիայում մարզման ժամանակ.



 



Հետաքրքիր դեպք տեղի ունեցավ այսօր՝ լի հակասական զգացողություններով: 



 



Գերմանիայի Ալեն քաղաքում, որտեղի համանուն ակումբում արդեն 5-րդ տարին է հանդես եմ գալիս, մարզման ժամանակ մոտեցավ ինձ անծանոթ մի տարեց գերմանացի, ողջունեց, արտահայտեց իր հիացմունքը իմ գործի նկատմամբ և, անսպասելիորեն դրամապանակից հանելով 100 եվրո, տվեց ինձ: Երբ ես ասի, որ մենք անծանոթ ենք և ես չեմ կարող դա վերցնել, շատ վատ անգլերենով սկսեց ինչ-որ բան բացատրել: Արդյունքում պարզվեց, որ նա այդ գումարը տալիս է ինձ, որ ես փոխանցեմ հայազգի կարիքավոր երեխաներին:






Այդ պահին և՛ ուրախացա, և՛ ինչ որ տեղ նաև տխրեցի... Անչափ հաճելի էր, որ դեռևս կան նման արժեքներով ապրող մարդիկ, և որ կարողացել եմ իմ սպորտով ավելի ճանաչելի դարձնել մեր ազգն այստեղ: Բայց և տխուր է, երբ պարզվում է, որ նրանք ևս տեղյակ են քո երկրում մեծ թիվ կազմող քաղցած մարդկանց մասին:
Ինչևէ, կարծում եմ, եթե բոլորս իրար օգնենք, գործն ավելի արագ և արդյունավետ առաջ կգնա: