Ադրբեջանական ԶՈւ-երը կրակել են քաղաքացիական մեքենաների վրա

Ադրբեջանական ԶՈւ-երը կրակել են քաղաքացիական մեքենաների վրա

Այսօր ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն Ադրբեջանական ԶՈւ-երը, անսալով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ:  



 



Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև այլ հատվածներում: Հիմնականում կրակել են գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:



 



Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն:



«Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,-այս մասին հայտնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։