Թալանի արդյունքում ՀՀ կառավարությունը սյուներ է ներմուծել Եվրոպայից

Թալանի արդյունքում ՀՀ կառավարությունը սյուներ է ներմուծել Եվրոպայից

Ռեժիսոր, «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքի կենտրունում տեղադրված սյուներին, գրելով.






«Կարելի է շատ խոսել ՀՀ իշխանության ապիկարության, անշնորհքության, դավաճանության մասին: Սակայն ավելի հեշտ է ցույց տալ` ՀՀ կառավարության շենքի շուրջը տնկած են մետաղյա սյուները լուսամփոփներով` լեհական արտադրության (սյան վրա գրված է` art-metal.pl): Ակամա հիշեցի տրամվայի գծերի ոչնչացումը, Լամպերի գործարանի ու բազմաթիվ խողովակների ու հաստոցների թալանը, որի արդյունքում ՀՀ կառավարությունը սյուներ է այսօր ներմուծում Եւրոպայից: Ո՛չ լամպ ունենք, ո՛չ մետաղ, ո՛չ սյուն, ո՛չ տրամվայ: Ո՛չ էլ կառավարություն: Միայն թալան, ֆլան ու ֆստան...՚՚: