ՀՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպություններին և ՀՀ-ում գործող բուհերի ուսանողական խորհուրդներին

ՀՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպություններին և ՀՀ-ում գործող բուհերի ուսանողական խորհուրդներին

Բաց նամակ՝ ՀՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպություններին և ՀՀ-ում գործող պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդներին․



 



Սույնով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթում տեղ գտած մի շարք հարցերի վրա, որոնք անմիջականորեն վերաբերում են երիտասարդությանն ու ուսանողությանը:



 



Ըստ գործող կենսաթոշակային համակարգի՝ ԲՈՒՀ-երում քաղաքացու ուսումնառության (միայն առկա) և զինծառայության տարիները համարվում են որպես աշխատանքային ստաժ, այնինչ պարտադիր կուտակային համակարգի դեպքում թե ուսումնառության, թե զինծառայության տարիները, իսկ կանանց դեպքում՝ նաև ֆիզարձակուրդում եղած ժամանակաշրջանը չի ներառվում աշխատանքային տարիների մեջ:



 



Մի կողմ թողնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար օրենքներում տեղ գտած բազմաթիվ ռիսկերն ու սահմանափակումները և ելնելով այն հանգամանքից, որ դուք հանդես եք գալիս` որպես երիտասարդական, ուսանողական կազմակերպություններ, ակնկալում ենք վերանշյալ երեք հարցերի հետ կապված ձեր հրապարակային և հստակ դիրքորոշումը։



 



ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն