Սերժ Սարգսյանը ցավակցել է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշին՝ Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Նախագահ Սարգսյանն իր անկեղծ ցավակցությունն և զորակցությունն է հայտնել Նախագահ Բերզինշին և Լատվիայի ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:
Կարծիքներ