Աչքիս ոնց որ մի քիչ էլ Եվրոպա ենք գնում

Աչքիս ոնց որ մի քիչ էլ Եվրոպա ենք գնում

Երեկ Երևանի «Հեքիաթ» մանկապարտեզի «Ծաղիկ» խմբի հայկական հանդեսի ժամանակ բավականին հետաքրքիր իրավիճակ առաջացավ. հանդեսի կեսին մեկ էլ երեխաներից մեկը  լուրջ դեմքով կանգնեց ու ռուսերեն, թե` «Զդրասվույտե րեբյատա, յա վաշա ուչիտելնիցա». երեխաները ոգևորված ոտքի կանգնեցին, ողջունեցին նրան ու ցուցադրեցին ռուսերենի իրենց իմացությունը: «Հա էլի` Մաքսային միություն ենք գնում. բայց էսքան շո՞ւտ». հիասթափված ասաց հանդեսին մասնակցող հայրիկներից մեկը:



 



Մնացած ծնողները գլուխները տմտմբացրին: Քիչ հետո, երբ նույն երեխան ոտքի կանգնեց, ու հիմա էլ անգլերերն, թե` «չիլդրըն, այ եմ ը յոր թիչըր…», ու երեխաները սկսեցին անգլերենով ճսվստալ, դիլխոր հայրիկը, թե` «Չէ. աչքիս ոնց որ մի քիչ էլ Եվրոպա ենք գնում»: