Հովիկ Աբրահամյանը ծաղրել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը

Հովիկ Աբրահամյանը  ծաղրել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այդ երկրում պարզապես ծաղրել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:



 



Երբ ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող Արմենիա հրապարակ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել  Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, Աբրահամյանը հանկարծ  կենսախինդ պարի է բռնվել եւ մի լավ հրճվել իր պարի վրա: