Հայկական պատկերներ

Հայկական պատկերներ

Աբսուրդի երկիր Հայաստան: Հիմա էլ մրցելու բան չի մնացել, բարեգործության մեջ են մրցում մտել՝ ով ինչքան շատ կօգնի: Այ, որ նույն եռանդով հարկերն էլ մուծեն, ամեն բան հիանալի կլինի: Թե չէ հարկերը չեն մուծում, ես աշխատավարձ քիչ եմ ստանում, իմ աշխատավարձի հաշվին բարեգործություն են անում, այսինքն ես բարեգործություն եմ անում, իրանք բարեգործ են դառնում: Անարդար աշխարհ ա էլի:



 



Հիշում ե՞ք էն մարդուն, որ հայհոյում էր, լրագրողների վրա բռնունցք էր թափ տալիս: Հա-հա, Հենրիկ Նավասարդյանին: Ինքը իրականում այդպիսի մարդ չի, ասեմ ավելին` մեղմ սրտով անձնավորություն ա: Բա, մարդը գնացել էր համերգ, երաժշտություն էր լսել, իսկ դուք մենակ վատն եք իր մասին խոսում՝ չի կարելի չէ:



 



Երեկ հայկական դրամի 20-ամյակն էր: Հա, լավ, հասկանում եմ, որ դիֆիցիտ ա, որ ամբողջ դրամը կամ բանկերում ա կամ օլիգարխների մոտ, բայց դե չշնորհավորել` չի լինի էլի, ժողովուրդ ջան: Շնորհավորենք, որ դրամը չնեղանա ու մինչև մյուս իրա ծնունդը մեր մոտ էլ գա:



 



Լևոն Տեր-Պետրոսյանի գիրքը թարգմանվեց ճապոներեն: Իմ կարծիքով այդ գիրքը կարդալուց հետո Ճապոնիան պատրաստ կլինի իր տարածքի մի մասը հանձնելուն, իսկ ֆուկուսիմաները կդադարեն գործել ու Ճապոնիան կընկղմվի խորը մթության մեջ: Մի քանի տարի հետո այդ գիրքը Ճապոնիայում կընդգրկվի չթույլատրվող գրքերի շարքում:



 



Վարդան Ղուկասյան՝ Գյումրու նախկին քաղաքապետը, աչքիս իրավապաշտպան ա դարձել: Բա ո՞նց կբացատրեք էն հանգամանքը, որ ինքը ասում էր, երբ ռուս զինվոր է քայլում, մենք մեզի ապահով ենք զգում: Տո այ նախկին քաղաքապետ ջան, քեզ քո զինվորն ա պաշտպանում, ռուսը չի, որ քո կյանքի մասին մտածում ա: Հա ի՞նչ տարբերություն` իրավապաշտպան ռուսների կողմից, թե իրավապաշտպան արևմուտքի կողմից, իմ կարծիքով նույննա:



 



Ստյոպա Սաֆարյանը, երեկ իր զորակցությունն ու աջակցությունն էր հայտնում Ուկրաինայի իր ընկերներին ու պրոֆիլի նկարը այդ կապակցությամբ փոխել էր: Ստյոպը մեր տեղական հարցերը թողել` արդեն միջազգային հարցերա լուծում: Բա, ճիշտ հումանիստը այ էդպիսին կլինի: Հիմա Ուկրաինաին կօգնի, վաղն էլ ազերաստների հարցերով կզբաղվի, որտեղ իրան մեծ աջակցություն կցուցաբերի Սաֆարյանի գաղափարների ընկեր, վաստակավոր քուչի թուլա արթուր սաքունցը:



Աղբյուրը` ՙֆեյսբուք՚



Շարքի հեղինակ`



Էդգար Սասունցի Խաչատրյան