«Պուտինը Հայաստան չի գալու»

«Պուտինը Հայաստան չի գալու»

«Նախախորհրդարանի» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.






Այս վերնագրում շեշտը ոչ թե Պուտինի, ու ոչ թե նրա գալու-չգալու վրա է, այլ Հայաստանի վրա: Այն տեղը, որտեղ Պուտինը այցելելու է դեկտեմբերի սկզբին նրա համար Հայաստան չէ, այլ Ռուսաստանի 102-րդ բազա:






Այսինքն Պուտինը, որպես ռուսական բանակի Գլխավոր հրամանատար գալու է ստուգայցի իր զինված ուժերի 102-րդ բազա: Դրա ապացույցն է այն հանգամանքը, որ Պուտինը գնալու է Գյումրի: Միայն դա է հետաքրքրում Պուտինին նախկին Հայաստանում, որն այժմ հանդիսանում է ՌԴ ԶՈՒ 102-րդ բազային կից տարածք: Եւ նրան դիմավորող-ուղեկցողը լինելու է ոչ թե ՀՀ նախագահն, այլ 102-բազային կից տարածքի, դրա պահեստների ու օբյեկտների պետը` որն անգամ "զավբազա" չէ, լավագույն դեպքում` "զավսկլադ": Մեկին բազա, մյուսին` բազար:






Փակ Շուկա: Երեւան գալու իմաստ էլ չկա` "Երեւան Սիթի" դառձած մեր Էրեբունին այլեւս հետաքրքիր չէ: Վիլնյուս գնալու իմաստ առավելեւս չկա: Վոլնո...