Վիձիծե լի` չի կարելի

Վիձիծե լի` չի կարելի

Չեմ հասկանում Պուտինի այցի ժամանակ ակցիա անողների վրա տենց ջանասիրաբար իրականացվող հարձակումների պատճառը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր խնդիրների հիմնական պատճառը Սերժի ռեժիմն է, բայց ո՞վ կարող է հերքել, որ Մոսկվայի միջամտությունը մեր ներքին հարցերին շատ է: Հենց էդ միջամտողները նման ակցիաներով պետք է իմանան ու հասկանան, որ Հայաստանում կա ուժեղ քաղաքացիական հասարակություն, որը տեսնում է բոլոր խնդիրները ու պայքարում է իր համար խնդիրներ ստեղծողների դեմ: Շատ լավ էլ անում են այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, երբ եվրոպացիների ու թշավոր Նալբանդյանի մասնակցությամբ կոնֆերանսներ են տապալում, ԵԱՀԿ մամուլի ասուլիս են ընդհատում... Էդ ակցիաների տեսանյութերը նենց հավեսով շեյրում եք ու հրճվում եք: Բայց հենց ՌԴ նախագահի այցի ժամանակ ակցիա պետք է լինի, վիձիծե լի` չի կարելի, բայց էդ չի կարելիի ժամանակ քաջություն չեն ունենում ասելու, թե ինչու չի կարելի...



Արեւելագետ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը: