Մանվել Բադեյանը վիրավորել է եզդիներին

Մանվել Բադեյանը վիրավորել է եզդիներին

 «Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



«Այսօր Ազգային ժողովում լրագրողը հարց է ուղղել ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին՝ արդյոք դա ճիշտ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ ռուսերեն լեզվով «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումն է հեռարձակվում։ «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում:






Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում», – հայտարարել է Բադեյանը: Դե ինչ ասես, նման կարգի վիրավորական և խտրական արտահայտություն Հայաստանի Հանրապետության քաղաքացի էթնիկ եզդիների հասցեին կարող է իրեն թույլ տալ միմիայն բացարձակ անգրագետ անբարտավանը, որոնց պակասը Հանրապետական կուսակցությունում երբեք չի զգացվում:






Ցանկացած նորմալ պետությունում այս կարգի արտահայտություն անողը ոչ միայն կզրկվեր պատգամավորական մանդատինց, այլ կդրվեր նրա պատասխանատվության հարցը: Իսկ Հանրապետական տհասներին կրկին անգամ հիշեցնենք, որ Հայաստանում բնակվող էթնիկ եզդիները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ և հայ ազգի անքակտելի մասը...»։