Այգեպարում թշնամու գնդակից 16-ամյա աղջնակ է վիրավորվել

Այգեպարում թշնամու գնդակից 16-ամյա աղջնակ է վիրավորվել

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի վրա ադրբեջանական սահմանագծից կրակոցներն այս պահին դադարել են, այս մասին տեղեկանում ենք Ներքին Կարմիրաղբյուր ֆեյսբուքյան էջից, որտեղ մասնավորապես գրված է. «Անսանձ թշնամին այսօր երկար ժամանակ կրկին կրակահերթի տակ է պահել գյուղը...մոտակա գյուղում՝ Այգեպարում թշնամու գնդակից վիրավորվել է 16-ամյա աղջնակ...առողջություն ենք մաղթում Լիանային... Այս պահին կրակոցները դադարել են... Ուժ ու համբերություն մեր սահմանապահներին...



«Լիսերը ընդհանուր հնգցրել չեն, ուղղակի ապահովությունից ելնելով մենք մեր տան լիսերը հնգցրել ենք, բայց տելեվիզրը միացրած էր, կինո էինք մտիկ անում, լա՜վ էլ կինո էր», — ասում է գյուղաբնակ Լորիս Չոբանյանն, ով իր չորս հոգանոց ընտանիքի՝ կնոջ, անչափահաս որդու և դստեր հետ միասին ապրում է գյուղի կենտրոնական մասում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում»: Ն