Անի Զախարյան. ի վերջո մենք քաղաքակիրթ ազգ ենք

Անի Զախարյան. ի վերջո մենք քաղաքակիրթ ազգ ենք

Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում բարձր է գնայհատել Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) և նրա ընկերոջ բարեգործական նախաձեռնությունը, բայց և առաջարկել է…



 



Այդ մասին նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.



 



«Փաստ է, որ այսօր Հայաստանի շատ քաղաքացիներ հայտնվել են հնդկական «Պարիր, պարիր» ֆիլմի հերոսի կարգավիճակում: Այսպիսի իրականության մեջ հետաքրքիր էր հումորիստ Կարգին Հայկոյի անապահով ընտանիքներին տաք սնունդ տրամադրելու այս նոր նախաձեռնությունը:



 



Ցավոք, այո, այսօր կան այնպիսի ընտանիքներ, որոնք անգամ հանապազօրյա հացի խնդիր ունեն և երիտասարդ հումորիստի՝ քաղաքացիների կողքին կանգնելու հերթական այս քայլը շատ գովելի է և վկայությունն է այն բանի, որ կան մարդիկ, ովքեր ավելի սրտացավ են սեփական հայրենակիցների նկատմամբ, քան այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե են պարտավոր զբաղվել այսպիսի մարդկանց խնդիրներով:



 



Սակայն, ի վերջո, մենք քաղաքակիրթ ազգ ենք և կցանկանայի, որ մարդկանց կերակրելու այդ քայլը կատարվեր ոչ թե փողոցում, այլ որևէ փակ տարածքում»: