Ծրագրել են Շանթ Հարությունյանի ծննդյան օրը նշել Ազատության հրապարակում

Ծրագրել են Շանթ Հարությունյանի ծննդյան օրը նշել Ազատության հրապարակում

Թեև անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը փետրվարի 3-ին է, սակայն փետրվարի 2-ին Ազատության հրապարակում խորհրդանշական կերպով կնշվի նրա ծննդյան տարեդարձը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը:



 



«Կնշենք Շանթի և Հայաստանի մյուս քաղբանտարկյալների ծննդյան տարեդարձը: Միջոցառումը կսկսվի ժամը 13-ին, որի ընթացքում կհնչի նաև Շանթ Հարությունյանի ուղերձը, որը նոր բան կլինի: Դա արդեն Շանթը կորոշի»,-ասել է նա:



 



Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ փորձել էր Երևանի Մաշտոցի պողոտայով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել նրանց՝ շարունակել երթը: Տեղի էին ունեցել բախումներ, և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։