Նկատվում է մառախուղ և մերկասառույց

Նկատվում է մառախուղ և մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



 



Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածին (տեսանելիությունը մոտ 500 մ), Թալին-Մարալիկ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռ գյուղի մոտ) ավտոճանապարհներին և Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին առկա է մառախուղ:



Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:



 



Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:



 



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: