Վրաստանի նախագահին Հայոց ցեղասպանության մասին գիրք են նվիրել

Վրաստանի նախագահին Հայոց ցեղասպանության մասին գիրք են նվիրել

Հունվարի 27-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հրեա ազգի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, տեղեկացնում է Ջավախքի լրատվական կայքը: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ հրեական «Լեա» միջազգային ֆոնդի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի Կառավարության ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչներ:



 



Միջոցառման մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչից հետո ելույթ է ունեցել Վրաստանի նախագահը: Իր ելույթում Գիորգի Մարգվելաշվիլին հատուկ ուշադրություն է դարձրել այն պատասխանատվությանը, որը դրված է ժամանակակից մարդկության վրա` ցեղասպանությունները չթույլատրելու, կանխելու հարցում:



 



Մինչև միջոցառման սկսվելը, «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչները Վրաստանի նախագահին հիշեցրել են այն սպասումների մասին, որ ունեն վիրացահայերը` Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում: Ինչպես նաև նախագահին նվիրեցին «Հայոց Ցեղասպանությունը 1914-1918թ.թ. վրացական պարբերականներում» արխիվային նյութերի ժողովածուն:



 





 





 



Առավել մանրամասն՝ տես այստեղ: