Վրաստանի վարչապետն այցելել է Իսրայել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Իսրայել: Ղարիբաշվիլին արդեն անցկացրել է առաջին հանդիպումը ՆԳ նախարար Գիդեոն Սաարի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակներում Ղարիբաշվիլին կհանդիպի նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բինյամին Նեթանյահուի, ինչպես նաև ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ միասին Իսրայելում է նաև Վրաստանի կառավարական պատվիրակությունը: Վերջին յոթ ամիսների ընթացքում սա արդեն վրացական կառավարական պատվիրակության երկրորդ այցն է Իսրայել: 2013-ի հունիսին Իսրայել ժամանեց այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իսկ 2013-ի նոյեմբերին Վրաստանն ու Իսրայելը ստորագրել են «ոչվիզային ռեժիմի մասին համաձայնագիր», որը, ճիշտ է, դեռ օրենքի ուժ չի ստացել:
Կարծիքներ