Շոտլանդիան իր անկախության համար շատ ծանր գին է տալու

Շոտլանդիան իր անկախության համար շատ ծանր գին է տալու

Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Մայքլ Ֆալոնը հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կարող է լրջորեն հարվածել ներդրումներին: «Ես մտավախություն ունեմ, որ դա կարող է ոչ միայն նվազեցնել ներդրումներն էներգետիկայում, այլև այլ ոլորտներում»,- նշել է Ֆալոնը:



Ֆալոնը նշել է, որ սեպտեմբերին կայանալիք հանրաքվեի հեռանկարն այլ հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող է անկախ Շոտլանդիան իրեն ծախսեր թույլ տալ Հյուսիսային ծովում նավթի արդյունահանման ենթակառուցվածքի համար: Սոցիալական հետազոտությունների ScotCen կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով՝ շոտլանդացիների մեծ մասը ցանկանում է մնալ Միացյալ Թագավորությունում: